Հարութ Սասունյան. «Ադրբեջանին մի այնպիսի հզոր հարված տալ, որ ադրբեջանցիները այլեւս չմտածեն հարձակման մասին»

Հարցազրույց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԻ հետ  -Ի՞նչ անել դիմագրավելու Ադրբեջանի հնարավոր հերթական ագրեսիային: Գուցե պետք է փոխել մեր ռազմական քաղաքականությունն ու պաշտպանականից անցնել նախահարձակ կտրուկ քայլերի՞: -Իհարկե, ճիշտ չէ միմիայն պաշտպանական դիրքերից հանդես գալը: Այս պահին պետք է Ադրբեջանին մի այնպիսի հզոր հարված տալ, որ ադրբեջանցիները այլեւս չմտածեն հարձակման մասին: Ադրբեջանն ունի նավթային, գազային խողովակաշարեր, որոնցում ամերիկյան, եվրոպական մեծ ընկերությունները միլիոնավոր դոլարների ներդրումներ են արել: Եթե մենք մեկ անգամ խփենք դրանց ուղղությամբ ու հօդս ցնդեցնենք այդ դոլարները, հավատացեք, որ նույն օրն իսկ Եվրոպան, Ամերիկան անմիջապես կմիջամտեն, որովհետեւ կորցնելու բան ունեն, որովհետեւ դա կլինի հզոր հարված իրենց տնտեսություններին: Այսինքն՝ կմիջամտեն այն ժամանակ, երբ իրենց շահը կվտանգվի, հակառակ դեպքում կլռեն ու իրենց չեզոք խաղը կշարունակեն: -Մեզանում կա այսպիսի ընկալում, թե նախահարձակ լինելու դեպքում միջազգային հանրությունը մեզ կհամարի ագրեսոր, եւ Հայաստանը դիվանագիտական հարթության վրա միջազգային կառույցներին կներկայանա թույլ դիրքերից: -Ես շատ կուզենամ, որ մեզ նայեն որպես ագրեսորի. պետք է լինել ագրեսոր եւ ոչ թե զոհ: Թող մի քիչ էլ դիմացինը հայտնվի զոհի կարգավիճակում: Մեր ամբողջ պատմության մեջ միայն զոհ ենք եղել եւ ասում ենք՝ տարել ենք բարոյական հաղթանակներ։ Մեզ այլեւս բարոյական հաղթանակներ հարկավոր չեն, իրական հաղթանակների ժամանակն է: Պետք է մեր թշնամու աչքը վախեցնել, որ չհանդգնի հարձակվել: Հակառակ դեպքում կհարձակվեն, ե՛ւ վաղը, ե՛ւ հաջորդ շաբաթ ու այդպես շարունակ: Եվ մենք անվերջ զոհեր կունենանք: Իսկ մենք փոքր ժողովուրդ ենք, իրենց հետ՝ քանակական առումով, չենք կարող համեմատվել: Մեզնից ավել զոհեր էլ, որ տան՝ իրենց համար հոգ չէ, չպետք է մոռանալ՝ ադրբեջանցիները 8 միլիոն են: -Ռուսաստանը փորձում է իր միջնորդությամբ վերսկսել բանակցությունները: Հայաստանում արդեն խոսվում է ոչ ձեռնտու տարբերակի առաջարկման մասին, որով Արցախն ուղղակի կկորցնի իր ռազմավարական տարածքները, իսկ ԼՂՀ կարգավիճակի հարցը կթողնվի հետագային: Ուրեմն մասնակցե՞լ նման բանակցություններին: -Դեմ եմ, որ Հայաստանն այս պահին մասնակցի բանակցություններին: Մենք մեր հարցերը լուծել ենք, Արցախն ազատագրել ենք ու ապրում ենք մեր հողերի վրա: Մենք ոչինչ չունենք Ադրբեջանի հետ բանակցելու: Մենք որեւէ հետաքրքրություն չպետք է ցուցաբերենք այդ բանակցությունների հարցում: Իրականում այդ բանակցությունները միմիայն օգնում են Ադրբեջանին մեզանից ինչ-որ բան պոկելու համար: Մերժելով բանակցությունները՝ մենք ադրբեջանցիներին կստիպենք այնպիսի առաջարկներ ներկայացնել, որոնք կհետաքրքրեն մեզ, եւ թող իրենք գան, մեզ աղաչեն, պաղատեն, որ նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Պետք է շատ խիստ դիրքորոշում ունենալ Ադրբեջանի հանդեպ. բարբարոս ժողովուրդ են ու միայն ուժի լեզուն են հասկանում, ոչ թե խոսքի, տրամաբանության եւ խաղաղության: Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 747 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am