Կանգ չենք առնում. ի պաշտպանություն Միհրան Հարությունյանի
Արդեն 23 000-ից ավելի ստորագրություն Միհրան Հարությունյանի համար բողոքի տակ: Ապրես, ազգ, ապրես ու հավիտյան, միշտ բոլոր մանրումեծ հարցերում իրար կողք կանգնած: Կանգ չենք առնում, --շարունակում ենք, տարածում ենք բոլոր սոցիալական ցանցերում, --ներգրավում ենք հայտնի մարդկանց, որ իրենց էջերում տեղադրեն, իրենց երկրպագուներին կոչ անեն ստորագրելու, --տեղադրում ենք բոլոր խմբերում ու էջերում, կարեւոր ու քննարկվող ստատուսների տակ, բայց թախանձագին խնդրանք` առանց զզվացնելու մարդկանց, --բոլոր լրագրողներին խնդրում եմ` այս ակցիայի ու Միհրանի մասին նյութեր պատրաստելիս անպայման բողոքի վրա ակտիվ լինք դրվի, որպեսզի նյութն ընթերցողը դա տեսնի ու կարողանա միանալ, -չենք մոռանում ամենատարբեր ընթերցվող բլոգներում դնել այդպիսի նյութերը, --նրանք ովքեր մեկ անգամ տարածել են, թող չդադարեն վերստին տարածելուց, մեր ոչ բոլոր ընկերներն են օրվա ընթացքում ցանցում լինում, այնպես որ տարածում ենք այնքան, մինչեւ վերջին մարդը դա տեսնի
