ՀԱՕԿ-ի դեմ բողոքի ակցիա է պետք անել
ՀԱՕԿ-ի դեմ բողոքի ակցիա է պետք անել: Ըմբշամարտի ու Օլիմպիական միջազգային ֆեդերացիաները պետք է տեսնեն, որ նրանք կապ չունեն երկրի հետ: Բայց լավ կլինի, որ սպորտից հասկացող մարդիկ գլխավորեն շարժումը, մենք էլ զորակցենք, մասնակցենք ու ուժեղացնենք: Պետք է գնահատականները տան ոչ թե սիրողական մակարդակով,, այլ պրոֆեսիոնալ: Այսպիսի աղմուկից հետո միանգամայն սպասեք, որ ՀԱՕԿ-ը մարդիկ /սպորտային ադիբեկյաններ/ է գտնելու, որոնք "փորձելու" են մեզ ապացուցել, թե Միհրանը "արդար է" պարտվել"ՀԱՕԿ-ը իր այսօրվա ղալաթ-դիրքորոշումը "հանրայնացնելու" խնդիր ունի: Պատրաստ եղեք այդ մենամարտին: իսկ այդտեղ պրոֆեսիոնալներ ու սպորտայի աշխարհի մարդիկ են պետք: Կազմակերպվեք, մարդիկ: Անձամբ ես կողքներդ եմ ու շատերը նույնպես: Ստյոպա Սաֆարյանի գրառումը
