Դավադրություն էլ սարքեցիք՝ չանցավ, հող չեք հանձնի

Արցախի տարածքների հանձնելու վերաբերյալ խոսակցությունները կրկին ակտիվացել են, այդ մասին այլեւս չեն խուսափում բարձրաձայնել Հայաստանի ու Արցախի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները ։ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցում Արցախի նախագահ Բակո Սահակյանը պատասխանելով փոխզիջումների մասին հարցին, ասել է, որ որևէ հակամարտության լուծում, հատկապես երբ դա այնքան բարդ է, որքան Լեռնային Ղարաբաղինը, կարող է իրականացվել միայն փոխզիջումների միջոցով։ «Ողջամիտ, իրավացի և համարժեք փոխզիջումներն անհրաժեշտ են», - հավելել է նա՝ շարունակելով․ - «Մենք պատրաստ ենք անել փոխզիջումներ, եթե դրանք չեն խաթարում մեր երկրի անվտանգությունը, եթե դրանք չեն հանդիսանում պատեհ առիթներ մեր հակառակորդի համար՝ մեզ վրա նոր հարձակումներ գործելու»։Նա ընդգծել է նաեւ. «Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից»։ «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը վստահ է, որ իշխանությունները պատրաստվում են «հող հանձնել». «Ես միշտ ասել եմ, հիմա էլ պիտի կրկնեմ՝ հայ ժողովուրդը ուրիշ թշնամի չունի, նա մեկ թշնամի ունի, դա մեր երկրի իշխանավորներն են՝ նախկին, ներկա, իրենց հանցախմբով։ Ադրբեջանը չի եղել ու չի էլ կարող լինել մեր թշնամին, մենք Ադրբեջանը մի շաբաթում հինգ անգամ կարող ենք գրավել, հինգ անգամ էլ հետ տալ։ Մեր թշնամին մեր ղեկավարներն են» ասաց նա։ Սարգիս Կարապետյանի խոսքով՝ ամենեւին էլ պատահական չէր ապրիլյան դեպքերը, որին ըստ իրեն «քառօրյա պատերազմ» բնորոշումը տվեցին, մինչդեռ իրականում ըստ ազատամարտիկի բոնորշմամբ՝ սովորական դավադրություն էր. «Ես Թալիշում եմ եղել ու պնդում եմ, որ այդ ամենը դավադրություն էր։ Ու երբ տեսան, որ հայ զինվորը հաղթանակ է տանում եւ երեւացող թշնամուն եւ թիկունքից խփող ղեկավարներին, անվանեցին քառօրյա պատերազմ, բերեցին հաշտություն կնքեցին»։Կարապետյանը չմանրամասնեց, թե դավադրությունն ում կողմից էր կազմակերպվել եւ ինչ նպատակով, ասաց միայն.«Դավադրությունը էս իշխանության կողմից էր՝ ամենաբարձրյալի գլխավորությամբ»։ Սարգիս Կարապետյանը նկատեց, որ երեք նախագահներն էլ նույն սկզբունքներով են առաջնորդվել.«Դուք երեքից էլ կարող եք հարցնել՝ իրենք հայ են, թե՞ թուրք»։ Կարապետյանը խոսքով՝ իշխանություններն «իրենց գլխի գալիքը» չգիտեն, եթե իրականացնեն այդ դավադիր ծրագիրն ու առանց դիմադրության հող հանձնեն, տեղի կունենա անխուսափելին .«Հային պակասում է միաբանվելը, բայց թող չկասկածեն, դա էլ կլինի»,- ասաց Կարապետյանն ու նկատեց, որ իշխանությունը հենց այդ միասնությունից է վախենում ու ամեն ինչ անում, որպեսզի պառակտի ժողովրդին.«Երբ որ ապրիլյան պատերազմի ժամանակ չկարողացան իրենց նպատակին հասնել, մի քանի հարյուր երեխա պիտի մորթվեին եւ հողերը պետք է հանձնեին ու իրենք էլ արդարանային, թե չկարողացանք, բայց երբ տեսան, որ հայ զինվորը աշխարհում ամենաուժեղն ու հզորն է, գնացին հրադադարի, հետո սարքեցին էս կապիկությունը Երեւանի մեջ։ «Սասնա ծռեր» ըտենց բան չկա, էդ տղերքը չգիտեն, թե ինչ են արել», ասաց Կարապետյանը ու զրույցի այս հատվածից այլեւս չցանկացավ շարունակել։ Անի Սահակյան

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am