Սուրիկ Խաչատրյանի վերջին « շանսը»

ՏԻՄ ընտրություններն աննախադեպ իրավիճակ են ստեղծել Սյունիքի մարզում, այստեղ բոլոր ժամանակների ահուսարսափ, տերուտնօրեն Սուրիկ Խաչատրյանն այժմ ոչ նախանձելի վիճակում է։ Բոլոր քաղաքներում մշտապես դրածոն ղեկավարներ ունեցող Լիսկային այս ընտրություններին անխնա մերժում են։ Վերջին հույսը Կապանն է։ Հոկտեմբերի 2-ին Ղափանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, որն նույնպես Սուրիկ Խաչատրյանի թիմից է։ Ղափանի նախկին քաղաքապետ, դաշնակցական Արթուր Աթայանը նույնպես առաջադրվելու ցանկություն ունի։ Ըստ լուրերի՝ Սուրիկ Խաչատրյանը ոտուձեռ է ընկել, ամեն ինչ անում է, որպեսզի Աթայանը հրաժարվի քաղաքապետ դառնալու մտադրությունից, հակառակ պարագայում Սուրիկ Խաչատրյանը կկորցնի մեծ քաղաքների նկատմամբ իր ազդեցությունեը։ Ի դեպ, մեկ անգամ արդեն եղել է նման բան. Արթուր Աթայանը Լիսկայի ճնշումների տակ հանել է իր թեկնածությունը Ղափանի քաղաքապետի պայքարից։ Նա իր հայտարարության մեջ նշել էր, որ «օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտն ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ, որ իր կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների»: Կկրկնվի՞ այս անգամ նույն իրողությունը,  թե ոչ՝ պարզ կլինի առաջիկա օրերին, սակայն հաշվի առնելով Աթայանի կուսակցական պատկանելությունը կարելի է չկասկածել, որ սույն անձնավորությունը տեղի կտա ոչ միայն ճնշումներին, այլեւ կգնա ամենաանհավանական գործարքների։ ԲՀԿ-ն Կապանում նույնպես թեկնածու կունենա ՝ Արթուր Մարտիրոսյանը, որը Կապանի ԲՀԿ տարածքային խորհրդի նախագահն է, Կապանի զորամասի նախկին հրամանատարը։ Տեղեկացրել ենք արդեն, որ Գորիսի հետ կապված էլ Լիսկայի պլաններն անիրագործելի մնացին։ Նա այստեղ ցանկանում էր տխրահռչակ որդուն քաղաքապետ դարձնել, բայց կուսակցության վերնախավը ոչ միայն որդու հարցում մերժեց, այլ՝ հորեղբորորդու։ Արդեն իսկ տեղեկություններ կան մարզպետի հորեղբորորդին՝ «Որոտան-Կասկադի» տնօրեն Սասուն Խաչատրյանը նույնպես չի ներկայացնի ՀՀԿ-ն։ Կառաջադրվի գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը։ Սիսիան քաղաքում եւս Լիսկան առանց հենարանի կմնա։ ՀՀԿ-ն կաջակցի գործող քաղաքապետ, փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն լքած Աղասի Հակոբջանյանին, որը դեռեւս անկուսակցական է։ Շրջանառվում են այլ թեկնածուների անուններ եւս՝ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանի, նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի որդու՝ Արթուր Սարգսյանի անունները։ Լուրեր կան, որ Արթուր Սարգսյանը մարզպետ Խաչատրյանի թիմից է ու նա ամեն ինչ անելու է Սիսիանը Հակոբջանյանից վերցնելու համար։ Այդուհանդերձ առաջիկայում պարզ կդառնա կհաջողվի Սուրեն Խաչատրյանին, թե ոչ։ Սիսիանում թեժ մրցակցությունն իր թեկնածությամբ կխթանի նաեւ «Լուսավոր Հայաստանի» շարքերը համալրած Սրբուհի Գրիգորյանը: Նա լրագրող է, Սիսիանի ավագանու անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության տեղի գրասենյակի ղեկավարը: Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ ոչ բացահայտ, բայց սահմանափակվում է Սուրիկ Խաչատրյանի ազդեցության տիրույթը, թեպետ նա բացահայտ պայքարում է իր ազդեցությունը պահելու համար, բայց իշխանության պահվածքից երեւում է, որ չեն պատրաստվում հանդուրժել դա։ Չնայած ով գիտե, ինչ կարող է լինել ընտրություններից հետո, ամենակարող մարզպետի թուրը կտրում է բոլոր տեղերում ու բոլորի մոտ, գուցե ընդամենը արտաքին ֆոն են ստեղծում, թե հրաժարվում են Խաչատրյանի ծառայություններից, միեւնույն ժամանակ նրան գործելու լայն հնարավորություն տալիս։   Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am