Սիրիայում կռված գրոհայիններից մեկը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը հայտնել է նրանց անունները, որոնց պատրաստել են Ռուսաստանում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ քննության հետ գործարքի է գնացել Սիրիայից Ռուսաստան վերադարձած Իսլամբեկ անունով գրոհայինը։ Նա Սիրիայում կռվել է Ռուսաստանում արգելված «Ջեյշ Ալ-Մուհաջիրին վալ-Անսար» ահաբեկչական կազմակերպության շարքերում։ Պատժի՝ մինչև փոքր ժամկետի մեղմացման դիմաց նա գաղտնազերծել է Սիրիայում ծագումով Ռուսաստանից անձանց մասնակցությամբ զինված խմբավորումների կառուցվածքը, ինչպես նաև ցուցմունք տվել դրանց մասնակիցների դեմ։
Իսլամբեկը քննիչներին հայտնել է, որ սիրիացի ահաբեկիչներին է միացել 2013 թվականին։ Նա նախապատրաստություն է անցել «Իմարաթ Կավկազ» խմբավորման շարքերում։ Ճամբարում, որը ղեկավարել է Վրաստանի Պանկիսի կիրճից Ֆեյզուլա Մարգոշվիլին, եղել է Ռուսաստանից մոտ 1500 անձ։
Իսլամբեկի խոսքով՝ ինքը մարտական գործողություններին չի մասնակցել, միայն կանգնել է անցակետում։ Ոտքի վնասվածք ստանալով՝ նա վերադարձել է Ռուսաստան, որտեղ էլ նրան բռնել են։
Իսլամբեկի մատնանշած անձանց թվում, ովքեր նախապատրաստվել են ահաբեկչություն իրականացնելու համար, եղել է ծագումով Կաբարդինո-Բալկարիայից Ռաշիդ Եվլոևը։ Նա Թուրքիայի միջոցով Սիրիայում էր հայտնվել 2013 թվականին։ 2014-ի գարնանը նա վերադարձել է Ստամբուլ, այնուհետև ուղևորվել Գերմանիա, որտեղ էլ ձերբակալվել է։ 2015-ի հոկտեմբերի 1-ին նրան արտահանձնել են Ռուսաստան, որտեղ նա մեղադրվել է ահաբեկչական գործունեության ուսուցում անցնելու մեջ։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը