Պավել Մանուկյանին շտապօգնության մեքենայով բերեցին դատարան
Քիչ առաջ շտապօգնության մեքենայով ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բերվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը: Շտապօգնության մեքենային ուղեկցում էին ոստիկանական մեքենաները: Դատարանում այս պահին ընթանում է Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստը: Պավել Մանուկյանի պաշտպանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով Մանուկյանին երկու ամսով կալանավորել էին:
