Չպիտի ունքը սարքելու տեղը աչքը հանենք. Մանվել Բադալյան
Կառավարության նիստից հետո Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, խոսելով կառավարությունում հաստիքների կրճատման մասին, նշեց, որ հաստիքների կրճատումն ինքնանպատակ չպիտի լինի: «Չպիտի ունքը սարքելու տեղը աչքը հանենք: Դրա համար դնել և մի օր որոշել, որ էսքան տոկոս կամ էսքան հաստիք կրճատել՝ ճիշտ չի: Մենք առնվազն քաղաքացիական ծառայության մասով շատ նրաբանկատ պիտի լինենք, որովհետև դա պետական կառավարման համակարգ է, իսկ դրա հետ շատ զգույշ պետք է լինել»,- ասաց Մանվել Բադալյանը: Ինչպես ասաց՝ դա անընդհատ պրոցես է և շարունակվում է գործառույթների վերաբաշխման հետ կապված:
