Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Շավարշ Քոչարյան
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ հայկական կողմերն ասում են, որ պատրաստ են փոխադարձ զիջումների: «Բայց քանի դեռ Ադրբեջանի կողմից ոչ մի հայտարարություն չկա, ավելին՝ քանի դեռ նրանց դիրքորոշումը գնալով կոշտանում է, զիջումների մասին խոսելն, ըստ իս, անիմաստ է»,- ասաց նա: Ինչպես փաստեց՝ Հայկական կողմերի նպատակը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և պետք է ապահովված լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգությունը: «Ահա այս երկու հարցը հստակ է դրված: Ինչ վերաբերում է դետալներին, թե ինչպես հասնել նրան, ապա դա արդեն այլ խնդիր է՝ պայմանավորված այն կողմի դիրքորոշմամբ, որը վարում է բանակցությունները: Այսինքն՝ դա պայմանավորված է հակառակորդի դիրքորոշմամբ, իսկ նրա դիրքորոշումը շատ կոշտ է»,- ընդգծել է ՀՀ փոխարտգործնախարարը:
