«Սասնա ծռերը» հաշվի չէին առել իրենց ռեսուրսները
Ըստ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի՝ այն ինչ արեց «Սասնա ծռեր» խումբը, ոչ մի բան չփոխեց Հայաստանում եւ ոչ մի արդյունք չտվեց: Ինչպես ասաց՝ «Սասնա ծռեր» խմբի արարքը պետք չէ ոչ հերոսացնել, ոչ էլ արդարացնել. «Ես կարծում եմ, որ զենքի ուժով Հայաստանում հարցեր լուծելն անհնար է եւ չի կարելի ոչ մի դեպքում գնալ այդ քայլին` իմանալով, որ ՀՀ իշխանություններն ունեն հնարավորություն այն ճնշելու: «Սասնա ծռերը» հաշվի չէին առել իրենց ռեսուրսները, մակերեսային որոշում էր դա: Եթե հերոսացնենք նրանց արարքը, հնարավորություն կստեղծենք եւ կարդարացնենք հետագա նման զինված խմբավորումների գործելաոճը»,-ասաց նա: Այնուհետև նշեց, որ եթե «Սասնա ծռեր» խմբի տղաները նեղ անձնային նպատակ չունենային, ապա պետք է թույլ տային, որ քաղաքական հարթակ կազմվեր եւ այդպիսով շարունակեին իրենց պայքարը:
