Կոռեկտ չէ. Շավարշ Քոչարյան
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ հայկական կողմերն ասում են, որ պատրաստ են փոխադարձ զիջումների: «Բայց քանի դեռ Ադրբեջանի կողմից ոչ մի հայտարարություն չկա, ավելին՝ քանի դեռ նրանց դիրքորոշումը գնալով կոշտանում է, զիջումների մասին խոսելն, ըստ իս, անիմաստ է: Երբ որ Բաքուն կխոսի զիջումներից, հնարավոր կլինի խոսել նաեւ դրանց փոխադարձ բնույթի մասին: Քանի դեռ այնտեղ այդ մասին չեն խոսել, նման հարցեր բարձրացնելը կոռեկտ չէ»,-նշեց Շավարշ Քոչարյանը:
