Մարդը ինչպե՞ս կարող է բուժման մեջ գտնելով խուսափի պատասխանատվությունից. փաստաբանը Ա. Մանուկյանի առողջության մասին
«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն այսօր տեսակցել է Արամ Մանուկյանի հետ:«Արամ Մանուկյանի հետ կապված պետք է նշեմ, որ նրա վիճակը ավելի բավարար է, քան Պավել Մանուկյանինը։ Բժիշկների օգնությամբ հենակների միջոցով կարողացել է մեկ-երկու քայլ անել, սակայն առողջ ոտքով, վիրավոր ոտքով դեռ մի քանի ամիս չի կարողանալու քայլել»,-ասաց Ինեսսա Պետրոսյանը։ Ինչպես նշել է՝ իրենց համոզմամբ Արամ Մանուկյանը ելնելով իր առողջական վիճակից՝ հնարավորություն չունի խոչընդոտել քննությանը, բացակայել երկրից։ «Մարդը ինչպե՞ս կարող է բուժման մեջ գտնելով խուսափի պատասխանատվությունից, ինչպես կարող է թողնել ու հեռանալ, երբ անձնագիրը գտնվում է վարույթ իրականացնող մարմնի ձեռքում։ Մենք խնդրել ենք, որ դատարանը նրան անհապաղ ազատ արձակի՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը»։
