Իրանից դեպի Կովկաս է տեղաշարժվում տաք օդի հերթական ալիքը. Գագիկ Սուրենյան
Այս անգամ Իրանի տարածքից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական տաք օդի ալիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ "Հիդրոմետ" ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: "Արևադարձային տաք հոսանքների ներթափանցումը կսկսվի վաղը կեսօրից և կպահպանվի մինչև օգոստոսի 25-ը ներառյալ: Եթե վերջին օրերին հանրապետության հատկապես հյուսիսային մարզերում երեկոյան ժամերին դիտվում էին անձրևներ, ապա վաղվանից սկսած երկրի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով: Ամենաշոգ շրջանները կլինեն Երևանը, Արարատյան դաշտը և Սյունիքի հովիտները, որտեղ վաղը սպասվում է մինչև +37, իսկ այնուհետև +38...+39 աստիճան տաքություն":
