Վարչապետը շնորհավորեց հայ մեդալակիրներին
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարությանն առաջարկեց ծափահարել և շնորհավորել Բրազիլիայում ընթացող 31-րդ օլիմպիական խաղերի մասնակից հայ մեդալակիր մարզիկներին: «Շնորհավորենք մեր օլիմպիական չեմպիոններին՝ Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին, Արթուր Ալեքսանյանին և Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը, նրանց ցանկանում ենք նորանոր հաջողություններ»,-ասաց վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեռևս ակնկալիքներ ունեն ազատ ոճի ըմբիշներից, ովքեր դեռևս չեն մտել պայքարի մեջ: Կառավարությունը շնորհավորեց օլիմպիական չեմպիոններին ծափողջույններով:
