Զինված հարձակում է իրականացվել ադրբեջանցի գործարարի Ռ.Ալիևի վրա
Ստամբուլում զինված հարձակում է իրականացվել ադրբեջանցի գործարար Ռովշան Ալիևի վրա, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Գործակալութան տվյալներով՝ երկու անհայտ անձ կրակ են բացել Ստամբուլի կենտրոնում Ռովշան Ալիևի ավտոմեքենայի վրա: Միջադեպի հետևանքով Ռովշան Ալիևն ու նրա վարորդը վնասվածքներ են ստացել: Վարորդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
