Վաղը Վերաքննիչը կքննի
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 18-ին կքննի «Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամներ հայր ու որդի Պավլիկ եւ Արամ Մանուկյանների պաշտպանի՝ Ինեսսա Պետրոսյանի բողոքը՝ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցների դեմ: Արամ Մանուկյանի գործով բողոքի քննությունը կկայանա ժամը 11:00-ին, Պավլիկ Մանուկյանինը՝ 17:00-ին: Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նա երկու ամսով կալանավորվել է: Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
