Ոչ միայն կզրկվեն փողից, այլև կենթարկվեն պիտակավորման. Զ. Փոստանջյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ դատարան վճեց ազատ արձակել Արմեն Մարտիրոսյանին Hayeli.am-ի հետ զրույցում պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ հասարակության կողմից մեծ ահազանգ է եղել, եւ Փոստանջյանի՝ իշխանությունները պետք է քաղաքական որոշում կայացնեն ազատ արձակելու քաղբանտարկյալներին: Ըստ Զարուհի՝ իշխանությունները վախենում են Արեւմուտքի տնտեսական ճնշումներից. «Ոչ միայն կզրկվեն փողից, ցանկացած որոշում մենք ոչ միայն բողոքարկելու ենք ըստ ընթացակարգերի, այլեւ ցանկացած որոշում կայացնողը ինքը դառնալու է բացարձակ մատչելի՝ որպես ոչ դրական անձնավորություն: Բոլոր հնարավոր դեպքերում նա պետք է այդ պիտակը կրի, եթե ապօրինի որոշում է կայացրել: Այսինքն, այդ պիտակավորումը մենք իրականացնելու ենք՝ որպես ապօրինի որոշում կայացնողների:
