Ինչ փաթեթ փոխանցեց Շոյգուն Հասանովին
Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը փոխանակվել են Կասպից ծովում հավաքական անվտանգության համակարգերի ստեղծման և ռուսական զենքի մատակարարման պլաններով, գրում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը: «Այդ ջանքերի վերջնական նպատակը տարածաշրջանում վստահության ամրապնդումն ու դեպքերի կանխարգելումն է: Դրան զուգահեռ քննարկվել է նաև Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը»,-«Իզվեստիա»-ին հայտնել է ռազմական-դիվանագիտական շրջանակներում տեղեկացված աղբյուրը: Պարբերականի աղբյուրի խոսքով՝ Սերգեյ Շոյգուն Բաքու այցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարությանն է փոխանցել ռուսական ռազմական գերատեսչության առաջարկների փաթեթը և ադրբեջանական կողմից պատասխան առաջարկներ ստացել:
