Իսպանիայի պետական պարտքը ռեկորդային նիշի է հասել
Իսպանիայի պետական պարտքը ռեկորդային նիշի է հասել` 1,107 տրլն եվրոյի: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ այն ռեկորդային է 1909 թվականից ի վեր:Սակայն Իսպանիան առայժմ չի գերազանցել պետական պարտքի սեփական ռեկորդը վիճակագրության գոյության ամբողջ ժամանակահատվածում. 1909-ի հունիսին այն ՀՆԱ-ի 102 տոկոսն է կազմել: Իսպանիայի պետական պարտքը սկսել է արագացված տեմպերով աճել 2009 թվականից: Եթե 2008 թվականին այն կազմում էր ՀՆԱ-ի 39,4 տոկոսը, 2009-ին` 52,7 տոկոսը, 2013 թվականին գերազանցել է ՀՆԱ-ի 90 տոկոսի նիշը: 2016-ի մարտին այն գերազանցել է ՀՆԱ-ի 100 տոկոսը:
