Թուրքիայի ԱԳՆ-ն կոպտորեն քննադատել է Գերմանիային
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այսօր քննադատել է Գերմանիային՝ այն մեկնաբանության համար, որ թուրքական իշխանությունները Մերձավոր և Միջին Արևելքում նպատակադրված համագործակցում են իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների հետ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: «Այդ մեղադրանքները այլասերված մտածելակերպի ցուցադրում է, որոնցով փորձում են արդեն տևական ժամանակ հարձակվել մեր կառավարության և նախագահի վրա»,- նշվում է Թուրիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
