«Ազատ դեմոկրատները» Թբիլիսիի քաղաքապետին աղբ են «նվիրել»
Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետին աղբով լի արկղ է «նվիրել», հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Արկղը քաղաքապետարան են տարել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության` Թբիլիսիի Գլդանի շրջանի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Ամիրան Գիգուաշվիլին և կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները: Նվերը քաղաքապետարանը չի ընդունել:
