ՀԱՊԿ-ին անդամակցող Հայաստանի ու չանդամակցող Ադրբեջանի տարբերությունը` Կրեմլի համար

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 15-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը։ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել նաև Ղազախստանի պաշտպանության նախարարը, Ղրղըզական ԶՈւ գլխավոր շտաբի պետը, Տաջիկստանի Պնախարարի տեղակալը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, Բելառուսի պաշտպանության նախարարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նիստը տեղի կունենա այսօր՝ Երևանում։ Մինչ Երևան ժամանելը՝  Շոյգուն, ինչպես հայտնի է, Բաքվում էր: Կիրակի օրը նա Բաքվում հանդիպեց Ադրբեջանին։ «Ինչ վերաբերում է այն առաջադրանքներին, որոնք դրված են երկու երկրների ուժային կառույցների վրա, մենք կփորձենք այսօր և վաղը քննարկել։ Դրանք այն հարցերն են, որոնք պայմանավորվել եք Ռուսաստանի նախագահի հետ հատկապես ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում», հայտարարեց Շոյգուն։ Ըստ հաղորդագրության, կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Բաքվում Շոյգուի և Ալիևի հանդիպմանը վերջինս ընդգծել էր, որ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս կայացած այցի շրջանակներում քննարկվել են նաև երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր: Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների այսօրվա բարձր մակարդակը թույլ է տալիս լուծել բազմաթիվ, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին, հիշեցնենք, Բաքվում տեղի ունեցավ Պուտին-Ալիև հանդիպումը։ Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը նշեց. «Մենք ձգտելու ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը փոխզիջումային կլինի, բայց ընդունելի երկու կողմերի համար էլ, որպեսզի հաղթողները լինեն երկու ժողովուրդները, որպեսզի երկու պետություններն էլ զգան, որ լուծել են այդ խնդիրը ներկա և ապագա սերունդների համար»: Նախօրեին` Շոյգուի անակնկալ այցի նպատակը Բաքու`  ռազմատեխնիկական համագործակցությունն ու ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրն էր։ Օգոստոսի 12-ին կարճատև աշխատանքային այցով, նախարար Շոյգուի հրավերով, Մոսկվայում էր Ադրբեջանի պաշտպանությանը նախարարը, սակայն այս այցի մասին մանրամասներ այդպես էլ չհաղորդվեցին։ Բայց ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականները ռուսական մամուլին հայտնել էին, որ ռուս-ադրբեջանական բանակցություններում, մասնավորապես քննարկվելու են ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ռուսաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են առաջիկա սեպտեմբերին նոր համաձայնագիր ստորագրել, որով նախատեսվում է Ադրբեջանում բացել ռազմական ուղղաթիռներ արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերության՝ Вертолеты России-ի սպասարկման կենտրոն։ Այն իրականացնելու է ադրբեջանական ռազմական և քաղաքացիական ուղղաթիռների վերանորոգումը: Օրերս  Բաքվում էր նաև Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի պատասխանատու Դմիտրի Ռոգոզինը, ով լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես լավ և ոչ թանկ սպառազինություն արտահանող, անշուշտ, հետաքրքիր է Ադրբեջանին։ Ռուսաստանի փոխվարչապետը մասնավորապես հայտնել էր, որ հաջորդ տարի Մոսկվան Բաքվին կվաճառի Руслан (Ан-124) տեսակի բեռնատար մեկ ինքնաթիռ, բացի այդ Ադրբեջանում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան: Անկախ Հայաստանում Շոյգուի և Բորդյուժայի հայտարարություններից` ակնհայտ է, որ զգալիորեն ընդլայնում է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը: Չնայած Ադրբեջանը չի անդամակցում ՀԱՊԿ-ին, հատկապես վերջին շրջանում երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը արագորեն զարգանում է: Այսպիսով, ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերածվում են ռազմաքաղաքական ամուր փոխհարաբերությունների: Մետաքսյա Շալունց

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am