Թուրքիայից մթերքի ներմուծման արգելքը կչեղարկվի

Անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») պատրաստ է չեղարկել թուրքական արտադրանքի ներմուծման տեխնիկական արգելքը, սակայն Թուրքիայի կողմից բուսասանիտարական անվտանգության ուժեղացումից հետո միայն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ներկայացուցիչ Յուլյա Մելանոն: Մելանոն ընդգծել է, որ արտահանման համար նախատեսված արտադրանքի բուսասանիտարական բարելավման ոլորտում աշխատող թուրք գործընկերները, ցավոք, բավարար ծանոթ չեն եւ անտեղյակ են այդ ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության պահանջներին: «Ներկայումս մենր թուրք գործընկերներից համապատասխան գործողություններ ենք սպասում այդ հարցը անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար, եւ միայն դրանից հետո կարող ենք խոսել տեխնիկական արգելքը չեղարկելու մասին»,- ասել է Մելանոն: Նրա խոսքով՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը տեխնիկական արգելք է սահմանել թուրքական մի շարք արտադրանքի, այդ թվում՝ դդմիկի վրա: ՌԴ-ն Թուրքիայի նկատմամբ հատուկ միջոցառումների շրջանակում 2016-ի հունվարի 1-ից արգելել էր այդ երկրից պտուղ-բանջարեղենի մի շարք տեսակների ներմուծումը (նարինջ եւ մանդարին, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, ներառյալ՝ քաղցր ըմպելիքներ, սալոր, մամուխ, մորի եւ ելակ, տոմատ, սոխ, ծաղկակաղամբ, բրոկոլի, վարունգ եւ թթու դրած վարունգ): Սահմանափակումները տարածվել են նաեւ չրերի եւ հավամթերքի, աղի եւ մեխակի վրա: Դրանից բացի տարվա սկզբից «Ռոսսելխոզնադզոր»-ը տարբեր ժամկետներով որոշ սահմանափակումմներ է մտցրել թուրքական այլ բանաջարեղենի ներմուծման վրա եւս՝ դրանց ցածրորոակ լինելու պատճառով (սմբուկ, դդմիկ եւ դդում):

դիտվել է 192 անգամ
Լրահոս
Նիկոլ, առաջիկայում կվայելես քթից հանելու ուղիղ սպառնալիքի ողջ «հաճույքը» (տեսանյութեր)... Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը. Ղալիբաֆ Երևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ Դանիելյան Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Արցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայությունները Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» ՔՊ-ն փակ նիստ է գումարում Լրագրողները չլինեին, ոչ կիմանայինք Շաքիի դեպքերը, ոչ էլ հետևանքները Քաղաքական կամ ոչ քաղաքական «աբիժնիկ» է, թերուս. Դավիթ Ղազինյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին Իշխանություններին շտապ պետք էր ուշադրությունը շեղել սեփական առերևույթ հանցագործությունից․ Մանուկյան Կարգավորում ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան Այս ամենը Դատական իշխանության անկախության դեֆիցիտի մասին է․ Արամ Վարդևանյան Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար․ Լուկաշենկո Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ Խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում․ Հակոբ Բադալյան Մերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ «Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am