Ադրբեջանում կոչ են անում լինչի դատաստանի ենթարկել Միհրան Հարությունյանին պարտված Ռասուլ Չունաեւին
haqqin.az-ը հայտնում է, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռասուլ Չունաեւի պարտությունը նրա համար մեծ տհաճությունների պատճառ կդառնա հայրենիքում: Սոցցանցերի Ադրբեջանցի օգտատերերը խստորեն քննադատել են Չունաեւին, եւ քննադատությունը հաճախ վիրավորանքի է վերածվել: Քննադատներից մեկը նույնիսկ առաջարկել է պահանջագիր ստորագրել ըմբիշին ադրբեջանական քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ: Նաեւ կոչեր են հնչել ըմբիշին հենց օդանավակայան հասնելուն պես լինչի դատաստանի ենթարկելու: Հիշեցնենք, որ մարզիկը երեկ կիսաեզրափակչում պարտվել էր հայ մարզիկ Միհրան Հարությունյանի հետ մենամարտելու ժամանակ:
