Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուսումնական ինքնաթիռ է կործանվել, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը: Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է Թեքիրդաղ քաղաքի մոտակայքում: Դեպքի հետևանքով 2 մարդ է զոհվել:Այս պահին դեպքի վայր են մեկնել փրկարարները: Ճշտվում են պատահարի մանրամասները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
