Վահան Շիրխանյանը պատանդի կարգավիճակում է. ահազանգում է փաստաբանը
«Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը պատանդի կարգավիճակում է այժմ, ու քննչական մարմնի պնդումները, թե ազատության մեջ գտնվելու դեպքում նա կարող է խոչընդոտել նախաքննությանը, անհիմն են: Նման հայտարարությամբ այսօր Հայելի ակումբում հանդես եկավ նրա փաստաբան Հայկ Ալումյանը: «Հիմա երբ ամեն անգամ այցելում եմ իրեն, տեսնում եմ, որ վիճակը օր օրի վատանում է: Անգամ չի կարողանում գալ այն սենյակ, որտեղ մենք հանդիպում ենք»,- ասաց փաստաբանը:
