Արշակ Սադոյանը որդու կալանավման մասին. կարող են նաեւ «Սադոյանի որդուն էլ կալանավորել»
Եթե մարդիկ ձերբակալվում են առանց որեւէ գործողություն անելու, ուրեմն քաղբանտարկյալներ են: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը,՝ պնդելով, որ որդուն՝ Արեգ Սադոյանին, Խորենացի փողոցում բախումների գործով կալանավորել են անհիմն:«Ասեց՝ պապ, գնում եմ, ասեցի՝ Արեգ ջան, ո՞ւր ես գնում, ասեց՝ գնամ, տեսնեմ՝ ինչ կա, ասեցի՝ գնա: Ու ընդամենը եղել է առաջին շարքում, ոչ քարով է հարվածել, ոչ մահակով, ոչինչ չի արել: Ոչ մի բախում էլ չի եղել, միայն նրա համար, որ հայտնվել է կադրի մեջ առաջին շարքում, կալանավորել են: Որդուս կալանավորել են ցույց տալու համար, որ կարող են նաեւ «Սադոյանի որդուն էլ կալանավորել» »- ասաց Արշակ Սադոյանը:
