Ժիրայր Սեֆիլյանի նամակը բանտից
Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի կոչը «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից. «Ողջունում եմ ազգային-ազատագրական շարժման գործողությունները համակարգելու նպատակով «Սասնա Ծռեր» քաղաքական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը: Որպես առաջին ուղերձ՝ «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին կոչ եմ անում առաջիկա ժամանակահատվածում առանձնակի ուշադրություն դարձնել Արցախի հարցի հետ կապված զարգացումներին: Մասնավորապես՝ մենք պետք է շատ զգոն և լայնախոհ կերպով վերաբերվենք Արցախի անկախության ճանաչման առաջարկություններին և դրանք դիտարկելիս նկատի ունենանք, որ 1.1988-ին մեր ժողովուրդը ոտքի է կանգնել Արցախը Հայաստանին վերամիացնելու նպատակով և պայքարի ու արյան գնով դե ֆակտո ազատագրել է Արցախի տարածքի մի զգալի մասը, 2.քանի դեռ մեր պետությունը գաղութային կախում ունի Ռուսաստանից, Արցախի ճանաչումը կարող է նրան լրացուցիչ հնարավորություն տալ ազատագրված տարածքների և հայության կենսական շահերի հաշվին տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և, ի վերջո՝ մեզ ռուսական ծայրագավառի վերածելու համար: Այդ պատճառով Արցախի ճանաչումը կարող է ընդունելի լինել, եթե այն. 1.ծառայում է որպես Արցախն իր սահմանադրական տարածքով ՀՀ-ին դե յուրե միացնելու ճանապարհի միջանկյալ քայլ, 2.տեղի է ունենում Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը ազգային կառավարությամբ փոխարինելուց և իրական ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո»: Ժիրայր Սեֆիլյան, «Վարդաշեն» ՔԿՀ
