ԲՀԿ պատգամավորը հաստատեց
Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին ԲՀԿ-ն թեկնածուներ կունենա 80 համայնքներում:Այս մասին այսօր հայտնեց պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ նշելով, որ իրենք ակտիվ մասնակցելու են ընտրություններին: Ինչպես նշեց՝ իրենք կունենան թեկնածուներ Գյումրիում, Վանաձորում, և հաստատեց այն տեղեկությունը, որ Գյումրիում ԲՀԿ թեկնածուն Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն է:
