Օլիմպիական վրեժ
2014 թվականին հայ ըմբիշ Վարշամ Բորանյանը Աշխարհի առաջնության ժամանակ պայքարում էր բրոնզե մեդալի համար, նրա մրցակիցը ադրբեջանցի մարզիկ Ռասուլ Չունաևն էր: Վարշամը մարտերից մեկի ժամանակ կտրել էր ոտքի մկանը, նրա համար շատ դժվար էր այդ մենամարտին մասնակցելը, նա հնարավորություն ուներ հրաժարվեր մարտից, բայց չհրաժարվեց ու բարձրացավ ռինգ: Ռասուլից 43 վարկյան պահանջվեց Վարշամին հաղթելու համար: Հաղթանակից հետո, ադրբեջանցի մարզիկը զինվորական քայլով անցավ ռինգով ու պատիվ տվեց: Այնուհետև հարցազրույցի ժամանակ նա հայտնել էր. «Եթե քո մրցակիցը հայ է, ապա նրա հանդեպ միայն չարություն ու ատելություն ես զգում»: 2016 թվականին Օլիմպիական խաղերի ժամանակ, Վարշամ Բորանյանի ընկերը՝ Միհրան Հարությունյանը, 4-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի մարզիկ Ռասուլ Չունաևին, զինվորական քայլով անցավ ռինգով ու պատիվ տվեց: Հարցազրույց դեռ չի տվել: Աշոտ Ասատրյան. ֆեյսբուք:
