Միհրան Հարությունյանը սթրեսի մեջ է գցել ողջ Ադրբեջանը

Երեկ, Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ. քաշային կարգում կայացած մրցելույթները դեռ շատ երկար կքննարկվեն: Եզրափակչում մեր Միհրան Հարությունյանին միտումնավոր պարտության մատնելը ևս մեկ անգամ ապացուցեց, որ «կաշառքը» բավական խորը բուն է դրել նաև Օլիմպիական խաղերում և այն ինչ ժամանակին ընդամենն ամենաուժեղների մրցաշար էր, հիմա տարրական քաղաքականություն է և բիզնես: Սակայն ինձ ավելի հետաքրքրեց մեր արևելյան հարևանների՝ ադրբեջանցիների արձագանքը նույն քաշային կարգում, կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանի կողմից ադրբեջանցի Ռասուլ Չունաևին 4:1 հաշվով պարտության մատնելը: Ադրբեջանում դա համազգային սգո պատճառ է դարձել: Համացանցի ադրբեջանական տիրույթում Չունաևը ենթարկվել է ամենավերջին վիրավորանքների և անեծքների: Գործը հասել էր նրան, որ Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարությունը Չունաևի անունից մեկնաբանություն էր տարածել, որտեղ վերջինս ներողություն է խնդրում իր համերկրացիներից թշնամուն՝ հայերիս, պարտվելու համար, սակայն Չունաևին օստրակիզմի ենթարկելը այն աստիճանի է հասել, որ նրան պաշտպանելու համար գործի են անցել նախկին օլիմպիական չեմպիոններ Նամիկ Աբդուլաևը և Ֆարիդ Մանսուրովը, որոնք նույնիսկ նկարվել են հային պարտված ազերի մարզիկի հետ՝ փորձելով վերջինիս պաշտպանել համերկրացիներից: Միհրան Հարությունյանը մրցավարների կողմնապահության պատճառով չդարձավ օլիմպիական չեմպիոն, սակայն նա դարձավ ադրբեջանցիների սթրեսի մեջ գցող այն մարզիկը, ով ստիպեց Իլհամ Ալիևին և նրա մանկլավկիկներին մոռանալ Արթուր Ալեքսանյանի օլիմպիական ոսկե մեդալը՝ մի բան, որից ազդրբեջանցիները չունեն մինչև հիմա և հուսով եմ չեն էլ ունենաԼ Կեցցե՛ս Միհրան, որ օլիմպիական արծաթե մեդալդ սգո պատճառ է դարձել ադրբեջանցիների համար: Հայատյացությունն Ադրբեջանում այն աստիճանի է հասել, որ ակ և կարա կոյունլուները կարող են մոռանալ իրենց «հերոսների» սխրագործությունները,ե թե վերջիններս մի ժամանակ անց պարտություն են կրում հայերից: Հետաքրքիր է, տեսնես ինչո՞ւ այդպես չեն ատում Իլհամի հորը՝ Հեյդարին, որի կառավարման տարիներին հայերն ազատագրեցին Արցախը շրջապատող անվտանգության գոտին և պարտադրեցին Հեյդարին զինադադար աղերսել: Ինչ կարելի է Ալիևներին, չի կարելի հասարակ ազերիներին: Հ.Գ.Համապետական սուգն Ադրբեջանում թափ է առնում: Գագիկ Գամբարյան. ֆեյսբուք: 

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am