Շիրխանյանը նույնիսկ չի կարողանում խցից դուրս գալ
ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի մեղադրանքը նախաքննական մարմինը չի կարողանում ապացուցել։ Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Հայկ Ալումյանը: «Վահան Շիրխանյանը նույնիսկ չի կարողանում խցից դուրս գալ և մասնակցել քննչական գործողությունների։ Մենք հասկանում ենք, որ շուտ թե ուշ կպարզվի որ ինքը կապ չունի այդ հանցագործության հետ, բայց երբ որ դա պարզվի և երբ որ նրան ազատ կարձակեն, նրա առողջական վիճակը շատ վատ կլինի»,-ասաց նա: Տեսանյութը շուտով.
