ԻՊ-ի զինյալները հանձնվել են
«Իսլամական պետության» (ԻՊ) զինյալները, որոնք շրջապատվել են Սիրիայի Մանջիբ քաղաքի շրջանում, հանձնվել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից աջակցվող սիրիական ընդդմության ուժերին, նրանց թույլատրվել է հեռանալ քաղաքից: Այդ մասին հայտնել է USA Today հրատարակությունը՝ վկայակոչելով Պենտագոնի մի աղբյուրի: Ընդդիմությունն այդ որոումն ընդունել է խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերից խուսափելու նպատակով, որին իսլամիստները մարտական գործողությունների ընթացքում օգտագործում էին որպես կենդանի վահան, նշել է աղբյուրը: Ավտոմեքենաների շարասյունն՝ ԻՊ-ի զինյալներով, որոնց թիվը կազմել է 100-ից մինչև 200, Մանջիբից հեռացել է օգոստոսի 12-ին: Ըստ որում նրանք պարտավորվել են, որ չեն վերադառնա քաղաք՝ վերախմբավորում իրականացնելով, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
