Կապանում թեժ է լինելու
Hayeli.am-ի տեղեկություններով՝ Կապանում սպասվում են թեժ ընտրություններ: Կապանի քաղաքապետի ընտրություններում կրկին առաջադրվելու է գործող քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Քաղաքապետի պաշտոնի համար Հայրապետյանի հետ պայքարելու է Կապանի նախկին դաշնակցական քաղաքապետ Արթուր Աթայանը: Աթայանը ունի հաղթելու մեծ շանսեր՝ պայմանավորված այն հանգամանքով,որ ներկայիս գործող քաղաքապետն իր պաշտոնավարման տարիների ընթաքում չի կարողացել վաստակել կապանցիների հարգանքն ու վստահությունը: Հիշեցնենք՝ ՀՀ մի շարք մարզերում աշնանը կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
