Արթուր Ալեքսանյանը շապիկին կրում էր քառօրյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգում րոպեներ առաջ Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը: 1996 թվականին Արմեն Նազարյանի չեմպիոնությունից հետո սա երկրորդ ոսկե մեդալն էր Հայաստանի Հանրապետության մարզական պատմության մեջ: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Արթուրը կրում էր շապիկ, որին դաջված էր քառօրյա պատերազմի լուսահոգի հերոս Ռոբերտ Աբաջյանի լուսանկարը:
