Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիական չեմպիոն
Օգոստոսի 16-ը ոսկե տառերով գրվեց Հայաստանի Հանրապետության սպորտի պատմության մեջ: Միհրան Հարությունյանի՝ խայտառակ մրցավարության պայմաններում Օլիմպիական չեմպիոի կոչումից զրկվելուց րոպեներ անց մարզական կարիերայում առաջին անգամ Օլիմպիական խաղերի պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց Աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Եզրափակչում Արթուրի մրցակիցն էր Կուբան ներկայացնող Լուգո Կաբրերան: Գոտեմարտն ավարտվեց Ալեքսանյանի՝ 3:0 հաշվով հաղթանակով:
