Պարտադրված փակուղի` Ղարաբաղի հարցում

  Կոչ են անում Օբամային` մերժել Մադրիդյան սկզբունքները ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ու փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին՝ վերջիններիս կոչ անելով ընդդիմանալ արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ցանկացած փաստաթղթի, որը դեմ է լինելու ամերիկյան համոզմունքներին և ինքնորոշման իրավունքին: Սպիտակ տուն ուղարկված նամակում, մասնավորապես, նշվում է. «Կոչ ենք անում ընդդիմանալ ցանկացած փաստաթղթի, որը կստիպի քրիստոնյա ազգաբնակչությանն ապրել Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի տիրապետության տակ: Չնայած Ադրբեջանի՝ տասնամյակներ տևած ագրեսիային, շարունակում է նվիրված մնալ ժողովրդավարության ամրապնդման սկզբունքին, զարգացնում է տնտեսությունը և համագործակցում է տարածաշրջանային ուժերի, ԵԱՀԿ-ի հետ տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար: Առաջին անգամ 2007թ. բանակցային սեղանին դրված «Մադրիդյան սկզբունքները», որոնք մինչև վերջերս գաղտնի էին պահվում, առաջարկում է Ադրբեջանի տիրապետության տակ վերադարձնել 7 շրջան Արցախին կարգավիճակ տալու մի անորոշ խոստման դիմաց, ինչն ավելի է նպաստելու տարածաշրջանային անկայունությանն ու հակամարտության շարունակականությանը: Իր բնույթով Արցախը շատ նման է աﬔրիկյան պատմության, որը ներկայացնում է ազատ ժողովրդի հաղթանակն ընդդեմ օտարերկրյա տիրապետության: Ժողովրդավարական, քրիստոնեական մեծամասնությունը, որը հանդես է գալիս ընդդեմ անհանդուրժողականության, արժանի է ստանալ մեր աջակցությունը»: Միաժամանակ, ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ ընդլայնում է ԱՄՆ հայկական համայնքի ջանքերն ընդդեմ Մադրիդյան սկզբունքների և ամերիկյան վարչակազմին հորդորում է ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել արցախյան հիմնախնդրի կարգավորման և վերջնական խաղաղություն ապահովելու հարցում: Ինչ էին ենթադրում Մադրիդյան սկզբունքները Հիշեցնենք, որ Մադրիդյան սկզբունքներ կոչված փաստաթուղթը, որը հակամարտության կողմերին է ներկայացվել 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում` ԵԱՀԿ ԱԳ նախարարների հավաքում, դեռ տարիներ առաջ հրապարակվեց հայաստանյան մամուլում: Այսպես, 2007թ. Մադրիդում ներկայացված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները հետևյալն են` 1) ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ենթադրում է ԼՂ բնակչության կամքի ազատ և արդար (genuine) արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները (modality) կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում: ԼՂ բնակչություն` հասկացվում է որպես 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերի բնակչություն: Պլեբիսցիտի ընթացքում հարցի ձևակերպման սահմանափակում չի լինելու: 2) Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և առավելություններ, որոնք կորոշակիացվեն Խաղաղության Համաձայնագրում ներքոշարադրյալ սկզբունքների համաձայն. – ԼՂ բնակիչները պետք է ունենան ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական և տնտեսական կենսագործունեությունը և անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք` համաձայն միջազգային իրավունքի: – ԼՂ բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու պաշտոնյաներ` միջանկյալ շրջանում կառավարելու համար: Այդ պաշտոնյաները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, ինչպես նաև կհիմնեն դատարաններ: Այդ պաշտոնյաները նաև իրավունք կունենան կազմակերպել ընտրություններ Խաղաղության Համաձայնագրով նախատեսված շրջաններում: – ԼՂ միջանկյալ իշխանությունները կունենան դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն ԼՂ-ին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը պարտադիր չէ: – ԼՂ-ն կարող է ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն: 3) Հայկական ուժերը դուրս են գալիս նախկին ԼՂԻՄ հարակից բոլոր տարածքներից: – Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է այն տարածքում, որը որոշելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը` մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը: – Քելբաջարի շրջանի վերահսկողությունը իրականացնելու է Միջազգային Անցումային Հանձնաժողովը, որը ներառելու է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը իրականացնելու է Քելբաջարի շրջանի միջազգային մշտադիտարկում: Քելբաջարի բնակչության դուրս գալը շրջանից խրախուսվելու է: – Ադրբեջանական տեղահանված անձինք վերադառնալու են Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ստորագրումից հետո: 4) Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է կապի Հայաստանն ու Ղարաբաղը: Մինչև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը այդ միջանցքը պահպանելու է այն կարգավիճակը, որը առկա էր փաստաթղթի ստորագրման պահին: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո միջանցքի կարգավիճակը կկարգավորվի` հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը: 5) Խաղաղության Համաձայնագրի դրույթների հիման վրա, բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր հիմքերով վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցով հանձնակատարը հայտարարի, որ նախկին բնակավայրերի անվտանգությունը ապահովված է: Իրենց բնակավայրեր վերադարձած բոլոր անձինք առանց խտրականության օգտվելու են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից: Նրանց համակեցությանը պետք է նպաստեն բոլոր կողմերը` նպատակ ունենալով մեղմել լարվածությունը, ինչպես նաև կարգավորել հայերի և ադրբեջանցիների տնտեսական, քաղաքական և սոցիալական վիճակը: 6) Դուրս բերված շրջանների ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով Միջազգային խաղաղապահ գործողություն է իրականացվելու մինչև Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Խաղաղապահ միավորները կազմված են լինելու զորքերից: Խաղաղապահ գործունեության համար զորքերի տրամադրումը իրագործվելու է կամավոր հիմքերի վրա: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա: Փաստի առաջ` տասը տարի անց 2007 թվականից գրեթե 10 տարի է անցել, ինչպես ասում են, շատ ջրեր են հոսել: Ի՞նչ ապացուցեց Իլհամ Ալիևն այս տարիների ընթացքում... Ողջ աշխարհի աչքի առաջ այդ երկրում պետական մակարդակով հայատյացության քաղաքականություն վարվեց, ձերբակալվեցին բոլոր այն մարդիկ, ովքեր տասը տարուց ավելի հայերի հետ շփումներ ունեին` միջազգային սեմինարների, համաժողովների ընթացքում: Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը պետական մակարդակով հերոսացվեց: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան բանակցային գործընթացին, ապա Ալիևը տարիների ընթացքում ցույց տվեց, որ ամեն ինչ անում է, որպեսզի բանակցային գործընթացը տապալվի: Նա բաց հայտարարում է` «Ադրբեջանը ոչինչ չի զիջելու», «յոթ շրջանները պետք է վերադարձնեն», «Ղարաբաղը անկախ չի կարող լինել», «հայկական երկու պետություն չի կարող լինել»: Ի՞նչ է արել հայկական կողմն այս ընթացքում, երբ ակնհայտ էր, որ Ալիևը զինվում է մինչև ատամները` երկրի ռազմական բյուջեն անընդհատ ավելացնելով: Ոչինչ: Կարծես, հայկական կողմի միակ հույսն այն էր, որ Ալիևը, միևնույն է, չի համաձայնվի կարգավորման որևէ տարբերակի, ինքը կմերժի նաև մադրիդյան սկզբունքները, կարգավորման պրոցեսը շարունակաբար կձգվի, համանախագահները նոր առաջարկներ կներկայացնեն: Ալիևը, հավանաբար, մերժում է նաև մադրիդյան սկզբունքները: Սակայն ապրիլյան քառօրյա պատերազմով պարզ դարձավ, որ Ալիևը Ղարաբաղի խնդրի այլ լուծում է նախընտրում` ռազմական բալանսի հավասարակշռության խախտմամբ` պատերազմի շանտաժով`ճնշումների գործադրումը հայկական կողմի նկատմամբ:  Ընդ որում, հայկական կողմի նկատմամբ ճնշումները իրագործվում են Ռուսաստանի ակտիվ դերակատարությամբ: Մինչդեռ հայկական կողմն այս ընթացքում, նույնիսկ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ որևէ հետևողական աշխատանք չի տարել: Մադրիդյան սկզբունքները, կարծես, իրենց «դարն» ապրել են: Հայկական կողմը պետք է կողմնորոշվի` առաջիկայում ինչ դիրքերից է հանդես գալու` թե հնարավոր պատերազմի, թե բանակցային գործընթացում: Որևէ զիջում ալիևյան ռեժիմին կնշանակի նոր պահանջների ներկայացում Բաքվի կողմից: Ինչ-որ բան պետք է փոխվի, հայկական կողմին նոր ռազմավարություն է անհրաժեշտ: Թամար Բագրատունի

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am