Շոյգուն հանկարծակի Բաքու ժամանեց. նոր պատերա՞զմ է նախապատրաստվում

Ինչպես տեղեկացրել էինք, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն օգոստոսի 13-ին աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան: Հասանովը Մոսկվա էր մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով: Կողմերը քննարկելու են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդ որում, այս այցը նախատեսված չէր, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն տեղ էր ունենում` Պուտինի` Բաքու կատարած այցից, և Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած այցից հետո, կարելի է ենթադրել, որ բացի զենքի վաճառքի նոր համաձայնագրերը, Պուտինն ու Ալիևը նաև քննարկելու են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Երեկ անակնկալ հայտնի դարձավ, որ հիմա էլ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով այցելում է Բաքու: Ինչպես հայտնեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը` Շոյգույի այցը տեղի կունենա օգոստոսի 14-15-ը: Նա երեկ արդեն ժամանել է Ադրբեջան: Ի՞նչ ծրագրեր են ընկած այս չնախատեսված երկու այցերի հիմքում` Հասանովի Մոսկվա կատարած և Շոյգուի` Բաքու կատարելիք այցի: Օգոստոսի 8-ին նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է ռազմական ինքնաթիռներ ու տրանսպորտային ուղղաթիռներ գնել Ռուսաստանից: Իսկ օգոստոսի 10-ին Սարգսյան-Պուտին հանդիպմանը քննարկվեց Ադրբեջանին և Հայաստանին մատակարարող զենքի մատակարարումների թեման: Պուտինն այդ օրը նշեց, որ Ռուսաստանն աշխատում է Հայաստանի հետ՝ ռազմամթերքի մատակարարման հարցով և կատարում է իր պարտականությունները` նկատելով. «Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և մեր դաշնակիցը, մենք ունենք փոխադարձ պարտականություններ, և Ռուսաստանը իր պարտականությունը մշտապես կատարում է»: Այնուհետև Պուտինը հավելեց, որ զենքի վաճառքի ժամանակակից շուկայում ցանկացած երկիր գործնականում կարող է ցանկացած զենք գնել. «Այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթ արդյունահանող երկիր, արագ զարգացող տնտեսություն ունեցող երկիր, ոսկու բավականին մեծ ծավալի պաշարներ ունեցող երկիր, իհարկե, ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղից»: Կասկած չկա, որ Ռուսաստան-Ադրբեջանական ռազմական համագործակցության լուրջ ծրագրեր են քննարկվում այս փուլում: Բայց ըստ ռուսական լրատվամիջոցների` բացի ռազմական համագործակցության հարցերից` քննարկվում Շոյգուն Բաքվում քննարկում է նաև «միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր», և մասնավորապես` ղարաբաղյան հիմնախնդիրը: Սա իհարկե, հայկական կողմին ուղղված կոնկրետ «մեսիջ» է, ավելի ճիշտ, ճնշում գործադրելու յուրօրինակ միջոց` նպատակ ունենալով վախեցնել հայկական կողմին: Մոսկվան, ցույց է տալիս, որ նախ Հասանովին է կանչում Մոսկվա, ապա Շոյգուն է շտապում Բաքու` Ղարաբաղի հարցով, այսինքն` «հայեր, շտապեք, լավ մտածեք, ժամանակ չկա, զիջումների պետ է գնալ, կամ էլ` պատերազմ կլինի...»: Իրականում, Մոսկվան իր պահվածքով ապացուցում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմն էլ է հրահրել, կամ «դաբրո» տվել, որպեսզի հայկական կողմը զիջի տարածքներ, սակայն որոշակի շոկից հետո հայկական բանակի հակահարվածից, պարզ դարձավ, որ հայկական կողմը զիջելու պատրաստ չէ: Հիմա Մոսկվան անցնում է երկրորդ «փորձին», արդեն բաց խաղաքարտերով և առանց ավելորդ սեթևեթանքների: Սպասենք Շոյգույի այցի արդյունքներին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am