Telefe Noticias հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Արցախի մասին
Արգենտինյան Telefe Noticias հեռուստաընկերության նկարահանող խումբն այցելել է Արցախ, եղել Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում և առաջապահ դիրքերում: Այցի ժամանակ զրույց է անցկացվել առաջնագծում ծառայող զինվորների, ինչպես նաև ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Թալիշ և Մատաղիս գյուղերից տեղահանվածների, զոհվածների ընտանիքների հետ: Ծավալուն ռեպորտաժի ընթացքում արգենտինացի լրագրողները հանգամանորեն ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
