Ընթացող բանակցությունների հնարավոր արդյունքը կարող է լինել միայն և բացառապես փոխզիջումը. Արմեն Դարբինյան
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի նկատառում վերջին օրերին փոխ/զիջումներին վերաբերող աստիճանաբար սաստկացող բանավեճի մասին. 1) Պետք է ընդունել, որ արդեն 22 տարի ընթացող բանակցությունների հնարավոր արդյունքը կարող է լինել ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓՈԽԶԻՋՈՒՄԸ, այլընտրանքը պատերազմն է; 2) Որևէ ՓՈԽԶԻՋՈՒՄ կարելի է բանակցել ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ պաշտոնական Ղարաբաղի՝ բանակցությունների ֆորմատ վերադառնալու պարագայում; 3) Որևէ ՓՈԽԶԻՋՄԱՆ կամ դրա մտադրության մասին որևէ պաշտոնական հայտարարություն պիտի արվի ՄԻԱՅՆ և ԲԱՑԱՌԱՊԵՍ պաշտոնական Ադրբեջանի հետ միաժամանակ; 4) ՀՀ կամ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների և/կամ քարոզիչների կողմից որևէ միակողմանի արտահայտություն ՓՈՂԶԻՋՄԱՆ կամ դրա մտադրության մասին հայկական դիվանագիտության (եթե դեռ մնացել է) կոպտագույն սխալ է»:
