Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը հաղթեց
Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում: 98 կգ քաշային հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինիին: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ցիուրարիու Ալեքսուս (Ռումինիա) - Համդի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) զույգի հաղթողը:
