Ռիո-2016. Պայքարը սկսեց ըմբիշ Միհրան Հարությունյանը
Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում պայքարը սկսեց ըմբիշ Միհրան Հարությունյանը: Հունահռոմեական ոճի 66 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Միհրանը հաշվով վաղաժամկետ հաղթեց եգիպտացի Ադհամ Ահմեդ Կահքին: Մեր մարզիկը հենց մեկնարկում ֆանտաստիկ գործեց՝ մոտ 1 րոպեում վաստակելով 9 միավոր: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն է լինելու Հանսու Ռյու (Հրվ. Կորեա) - Թոմաս Լորինց (Հունգարիա) զույգի հաղթողը:
