Գեներալի դինաստիան հավերժ է

«Մեզանից լավը չկա» ՀՀԿ-ի կարգախոսն ու կենսագործունեության փիլիսոփայությունն արդեն անքննելի են դարձել ու ողջ հանրապետությունում գործող «ոսկե կանոնի» դեմ մարտնչողներ էլ չեն հայտնվում։ Էջմիածնում արդեն երրորդ անգամ քաղաքապետի թեկնածություն է առաջադրել գեներալ, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը։ Նա Էջմիածնի քաղաքապետն է 2008 թվականից, 2012-ին վերընտրվել է: Վերջին անգամ մրցակից չի ունեցել, եղել է ընդամենը մեկ կին թեկնածու, որի դեպքում այն ժամանակ ասում էին, թե Կարեն Գրիգորյանն ինքն է իրականում առաջադրել՝ իր համար մրցակցություն ապահովելու նպատակով: Ի դեպ, Մանվել Գրիգորյանի որդին ՀՀԿ անդամ չէ, եւ նախորդ երկու ընտրություններում էլ ինքնաառաջադրվել է: Ու թերեւս զարմանալի կլիներ այն, որ հանկարծ գեներալի դինաստիան չշարունակեր պաշտոնավարել իրենց ֆեոդալությունում, որ Արմավիրի մարզն ու հատկապես Գրիգորյանների հարազատ բնակավայր Էջմիածինը դարձել է նրանց կալվածատիրությունը, որի տեր ու տնօրենը իրենք են, որտեղ ամենամանր թվացող հարցը լուծվում է նրանց հայեցողությամբ, չեն առարկի ոչ մեկը։ Որ կարող են միայն քաղաքի կենտրոնական փողոցները բարեկարգվել , ինչպես նաեւ նրանք, որոնք «ընտրյալների» ամենօրյա անցուդարձի փողոցներն են, որ պետք է քաղաքապետը բարեկարգեր միայն իր ծանոթ-բարեկամների ղեկավարած ուսումնական հաստատություններն ու այլ հիմնարկ օբյեկտներ, ինչ-որ տեղ կարելի է պատկերացնել։ Բայց որ քաղաքապետը Էջմիածնում բառի բուն իմաստով իր օրենքները կսահմաներ, որոնք դրժելը աններելի «մեղք» է, քչերը կհավատան։ Հավատան, թե ոչ դա իրողություն է։ Օրինակ, քաղաքում ամեն տեղ չէ, որ վարորդները կարող են մեքենաները կայանել: Հատկապես կենտրոնում, որտեղ կայանման իրավունք ունեն բացառապես գեներալ Մանվելի ու նրա թիկնազորի մեքենաները. Նրա մարդիկ պատժում են այն խախտողներին: Էջմիածնի երթեւեկության այս չգրված «կանոնակարգին» ծանոթ են քաղաքի բոլոր վարորդներն ու անգամ նրանք, ովքեր հաճախ են լինում Էջմիածնում: Բայց պատահում են նաեւ անտեղյակներ, որ ընկնում են պատմությունների մեջ: Օրինակ, ԿԳ նախկին նախարարի վարորդը Մայր Աթոռում՝ ուսուցիչների օրհնության արարողությանը մասնակցելու համար իր ղեկավարին տարել էր քաղաք, եւ մեքենան կայանել Մայրավանքի դարպասի մոտ: Սակայն գեներալի մարդիկ նրան կարգադրել էին արագ ազատել եկեղեցու մուտքն ու մեքենան տեղափոխել կանգառ կամ եկեղեցուն պատկանող վճարովի կայանատեղի: Վարորդը հլու-հնազանդ ենթարկվել է։ Մեկ ուրիշի դեպքում դա վերածվել էր ծեծկռտուքի։ Խոսքը նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի հետ միջադեպի մասին է, որը տեղի ունեցավ անցած տարեվերջին։ Աբգարյանը գրեթե հրաշքով էր ողջ մնացել։ Գեներալին պատկանող հացի արտադրամասերն են մատակարարում ոչ միայն հիմնարկ-հաստատություններին՝ մանկապարտեզներ եւ այլն, այլեւ սովորական խանութներին ու տասնյակ հացի փռեր են փակվել, որպեսզի գեներալի բիզնեսը մարգավաճի։ Կարճ ասած՝ այդ դինաստիան է որոշում, թե ով ինչպես քայլի, ինչպես շնչի ու ինչ անի Էջմիածնում, այլապես սամասուդը պատրաստ է։ Այսինքն, Գրիգորյաններն, ինչպես եւ իշխանությունն ինքնին մարդկանց զրկել են այլընտրանքից ու այդ հնարավորությունից, այդ պատճառով էլ կարող են պարծենալ իրենց անփոխարինելիության հարցում,ով կառաջադրվի՞ գեներալի ահից, ինչ խոսք՝ ոչ ոք։ Նրանց հաստատած ճահիճն այնքան է խորացել, որ քաղաքից լսվող լուրերը բացառապես նրանց անձի, «հերոսությունների» ու այլնի մասին է։ Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am