Ռուսները ստրուկներ են. Սավչենկո
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն ռուսներին ստրուկներ է անվանել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: «Մեզ պետք չեն նրանց հոգևոր և մշակութային արժեքները: Մեզ պետք չեն նրանց քաղաքական ձեռքբերումները: Նրանց «ռուսական աշխարհ»-ը վնասում է մեզ: Մենք ստրուկներ չենք, և մեզ մոտ ստրուկներին դրախտ չեն թողնում: Ռուսները բոլորը ստրուկի մտածելակերպ ունեն, մեր մտածելակերպն այլ է»,-ասել է Սավչենկոն:
