Աբսուրդ է
Աբսուրդ է, երբ գնված ապրանքը խանութում հետ չեն վերցնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Արմեն Պողոսյանը նշեց, որ վերադարձման ենթակա չեն դեղորայքը, խնամքի, հիգիենայի պարագաները, էլեկտրոնիկան, որի դեպքում գործում է երաշխիքի տարբերակը: Այնուհետև տեղեկացրեց, որ օրական 5 բողոք են ստանում տարբեր ապրանքների անորակ լինելու վերաբերյալ և փաստեց. «Մեր օրենսդրության մեջ չկա նման բան: Միանաշանակ հակաօրինակ է նման մոտեցումը, միայն պետք է կտրոն ունենալ: Օրենքում հստակ ասվում է՝ 14 օրում վերադարձվում է, 2 հոդված կա՝ պատշաճ որակի եւ թերություն ունեցող ապրանքի: Թերություն ունեցող ապրանքը նույնպես ենթակա է վերադարձման, կամ վերացնում են թերությունը իրենց հաշվին, կամ նվազեցնում գինը, կամ այլ ապրանք առաջարկում, եթե մնացած պայմանները չեն բավարարում»: Անդրադառնալով սուպերմարկետներում վաճառվող տոպրակներին՝ հավատացրեց, որ դա խաբեություն է, և հորդուեց գնորդին սեփական տոպրակով գնալ առևտրի:
