Զսպել են
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին չի հաջողվել համոզել Սերժ Սարգսյանին՝ իր կրիմինալ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին Գորիսի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցում։ Մենք գրել էինք, որ Լիսկան որոշել է Գորիսում քաղաքապետի թեկնածու առաջադրել իր որդուն, բայց մերժվելուց հետո այլ տարբերակ է առաջ քաշել՝ ի դեմս հորեղբոր որդու։ Նրան չի հաջողվել նաեւ հորեղբոր որդու՝ «Որոտան-Կասկադի» տնօրեն Սասուն Խաչատրյանի որդու թեկնածության հարցում։ Գորիսում ՀՀԿ-ի աջակցությունը կստանա գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը, որին աջակցելու համար Լիսկային այլ բան չի մնացել, քան հավաքել գյուղապետերին ու ցուցումներ տալ։
