Ի՞նչ է նկատի ունեցել Բակո Սահակյանը փոխզիջումներ ասելով. ԼՂՀ նախագահի հարցազրույցի ամբողջական տարբերակը

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը Journal du Parlement (Խորհրդարանի թերթ) թերթին: -Պարոն Նախագահ, Լեռնային Ղարաբաղը միջազգային համայնքի կողմից ճանաչված չէ որպես պետություն: Հակամարտությունը, կարծես, գնալով ավելի է ճահճանում: Ի՞նչ է պետք անել երկխոսությունը վերսկսելու և հակամարտության լուծման գործում տեղաշարժ ունենալու համար։ -Երկխոսության վերսկսման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք քաղաքական, իրավական եւ հոգեբանական բնույթի քայլեր: Քաղաքական ասպարեզում առաջին հերթին անհրաժեշտ է խստորեն հետեւել 1994-1995թթ. զինադադարի ռեժիմի պահպանման պայմանագրերի դրույթներին, ինչպես նաեւ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու միջնորդ երկրների եւ միջազգային հանրության հորդորներին: Իրավական հարթությունում անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը, որտեղ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է հակամարտության լիիրավ կողմ, ինչը հաստատվել է ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում: Անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նրա անմիջական կողմերից մեկի՝ Արցախի բացակայության պայմաններում: Ինչ վերաբերում է հոգեբանական հատվածին, ապա այստեղ հիմնական խոչընդոտը հանդիսանում է Ադրբեջանի ռեւանշիստական քաղաքականությունը: Ադրբեջանը պետք է իր մեջ ուժ գտնի հրաժարվելու Արցախի եւ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած կարծրատիպերից եւ հարգի այլ ժողովուրդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ հրաժարվի անհեռանկարային եւ արկածախնդիր քաղաքականությունից: -Այլապես, դիվանագիտական տեսանկյունից որո՞նք են այն զիջումները, որոնց դուք պատրաստ կլինեիք գնալ լարվածությունը թուլացնելու համար: -Ցանկացած հակամարտության կարգավորում, հատկապես ադրբեջանա- ղարաբաղյան հիմնախնդրի պես բարդ հարց, չի կարող համապարփակ ձեւով լուծում ունենալ զիջումների միջոցով: Անհրաժեշտ են փոխզիջումներ: Ընդ որում՝ այդ փոխզիջումները պետք է լինեն ողջամիտ եւ համարժեք: Ինչ վերաբերում է փոխզիջումների սահմանին, ապա դրանք որեւէ ձեւով չպետք է թուլացնեն անվտանգության համակարգը եւ այդպիսով հակառակ կողմի համար ագրեսիա ձեռնարկելու գայթակղիչ հանգամանք հանդիսանան: -Ձեր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի միջազգային քաղաքական ճանաչման գործում եղե՞լ է, արդյոք, առաջընթաց: Եվ ինչպիսի՞ հետևանքներ դրանք կարող են ունենալՀարավային Կովկասի կայունության գործում: -Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ընթանում է բավականին ակտիվ, եւ մենք արդեն որոշակի արդյունքների ենք հասել այս ուղղությամբ: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օգտին հանդես են եկել ԱՄՆ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա, Հավայի եւ Ավստրալիայի Նոր Ուելս նահանգները, Բասկերի Երկիրը, Ֆրեզնո, Լոս Անջելես եւ մի շարք այլ վարչատարածքային միավորումներ: Առաջիկայում կունենանք նոր հաջողություններ եւս: Համոզված եմ, որ մեր երկրի միջազգային ճանաչումը դրականորեն կազդի հարավկովկասյան տարածաշրջանում կայունության վրա՝ այն ավելի ինտեգրելով միջազգային հանրությանը: -1994 թվականի մայիսի 12-ից ի վեր գործում էր հրադադարի ռեժիմը: Ինչու՞այն խախտվեց ապրիլի սկզբին: -Զինադադարի ռեժիմը խախտվեց Ադրբեջանի կողմից քառօրյա լայնածավալ պատերազմ սկսելու հետեւանքով: Իսկ նման ագրեսիայի հիմնական պատճառն Ադրբեջանի պետական գաղափարախոսությունն է, որի հիմքում հայատյացության քաղաքականությունն է եւ կառավարման համակարգի ձեւը, որը կարելի է որակել որպես բռնապետական եւ տոտալիտար: Իսկ այդպիսի պետությունները, ինչպես բազմիցս վկայել է համաշխարհային պատմությունը, միշտ էլ վարում են ագրեսիվ քաղաքականություն: -Ինչպիսի՞ն է փախստականների իրավիճակն այսօր: -Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով տուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք բնակավայրեր, հարյուրավոր մարդիկ կորցրել են իրենց տունը եւ ժամանակավորապես տեղափոխվել են հարակից բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտ եւ Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքներ: Պետությունը մշակում է տարբեր ծրագրեր նրանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման եւ տների վերականգնման ուղղությամբ: -Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի տրամադրության տակ գտնվող ռեսուրսները: Ինչպե՞ս է զարգանում տարածաշրջանի ֆինանսական կացությունը: Արդյոք այնտեղ գործու՞մ են ֆրանսիական կամ եվրոպական ընկերություններ: -Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման հիմնական աղբյուրներն են սեփական ռեսուրսները, Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի կողմից տրամադրվող աջակցությունը: Մինչեւ ապրիլյան պատերազմը մեր տնտեսության տարեկան աճը կազմում էր միջինը 9%: Իհարկե, պատերազմը բացասական ազդեցություն ունեցավ տնտեսության զարգացման վրա, բայց մենք անելու ենք հնարավորը հետագայում եւս երկրի առաջընթացն ապահովելու համար: Արցախում ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկը հանդիսանում է բանկային ոլորտը: Մեր երկրում ներկայացված են տարբեր առաջատար բանկերի մասնաճյուղեր, եւ հույս ունենք, որ դրանց թիվը հետեւողականորեն աճելու է: Ինչ վերաբերում է ֆրանսիական կամ եվրոպական ընկերությունների ներգրավվածությանը, ապա նման համագործակցություն առկա է, սակայն այն ընթանում է հիմնականում հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջոցով: -Դուք բնակչության ինքնորոշում եք պահանջում ձեր անկախության համար: Արդյոք, դա ենթադրու՞մ է, որ ձեր կարծիքով, որևէ աշխարհագրական շրջանակում խմբավորված յուրաքանչյուր փոքրամասնություն իրավասու է պահանջել իր ինքնորոշումը: -Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշվելու իրավունք, ինչը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Արցախի ժողովուրդը 67 տարի պայքարել էր մեզ համար խորթ եւ արհեստականորեն ստեղծած Խորհրդային Ադրբեջանի գաղութատիրական լուծը թոթափելու համար: Ի միջիայլոց, այս որոշումը մեր ծողովրդի կամքին հակառակ ընդունել եւ իրականացրել է բոլշեւիկյան կուսակցության կովկասյան մասնաճյուղը: 1988 թվականին մենք իրականացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը: 1991 թվականին ստեղծել ենք անկախ պետություն: Մենք ստիպված ենք եղել այն պաշտպանել ադրբեջանական ագրեսիայից: Եվ արդեն քառորդ դար է կառուցում ենք անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն: Իդեպ, ժողովրդավարական եւ քաղաքացիական հասարակություն կերտելու տեսանկյունից մեր երկիրն անհամեմատելիորեն առաջ է Ադրբեջանից եւ շատ ու շատ ճանաչված պետություններից: Ակնհայտ է, որ այս ամենի ներքո Արցախի Հանրապետությունը վաստակել է միջազգային հանրության եւ քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվելու իրավունքը: -Իվերջո, ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել ֆրանսիական և եվրոպական քաղաքական դասին Journal du Parlement (Խորհրդարանի թերթ) ևComité de l’Europe (Եվրոպայիկոմիտե) թերթերի միջոցով։ -Մեզ հաճախակի են հղում նման հարց, որն, ըստ էության, արտացոլում է նաեւ Եվրոպա-Արցախ հարաբերությունների տեսլականը: Այն, որ մենք պատկանում ենք մի ընդհանուր քաղաքակրթության, կարծում եմ, անվիճելի փաստ է: Ոմանք նույնիսկ հայտարարում են, որ Եվրոպան վերջանում է Արցախում: Մենք գտնում ենք, որ Եվրոպան սկսում է Արցախից:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am