Սուպերմարկետներում պոլիէթիլենային տոպրակները վճարովի դարձնելը խարդախություն է. ՀԿ նախագահ
Օրերս բուռն քննարկման առարկա է դարձել այն հանգամանքը, որ պոլիէթիլենային տոպրակները որոշ խանութներում դառնում են վճարովի: Շատերը դա հիմնավորում են բնապահպանական խնդիրներից ելնելով: Այսօր «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը, անդրադառնալով սուպերմարկետներում վաճառվող պոլիէթիլենային տոպրակների հարցին, նշեց, որ դա անթույլատրելի է: Ըստ նրա՝ Սուպերմարկետներում պոլիէթիլենային տոպրակները վճարովի դարձնելը խարդախություն է: «Ինչի մարդ պիտի տասը դրամ վճարի տոպրակի համար, դա կես դրամ էլ չարժե, դա իրենք կիլոգրամով են բերում: Խորհուրդ եմ տալիս տոպրակ ունենալ եւ չգնել խանութի առաջարկածը»,- ասաց Արմեն Պողոսյանը: Բանախոսը փաստեց նաև, որ այն հանգամանքը, թե դա արվում է բնապահպանական խնդիրներից ելնելով, իրականությանը չեն համապատասխանում:
