Դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ «Սասնա ծռերին» սատկացնելու կոչի մասին

Վերջին օրերին համացանցում բուռն քննարկվում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանՁյունիկ Աղաջանյանի պահվածքը. կայքերից մեկը, հղում անելով ի զորակցություն «Սասնա ծռեր» խմբի Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ անցկացված ցույցի մասնակիցներին՝ գրել է, թե դեսպանը սպառնացել է եւ կոչ արել դադարեցնել ակցիաները: «Նա ասաց. «դրանց պետք է սատկացնեին»՝ նկատի ունենալով «Սասնա ծռերի» տղաներին: Սա է մեր դեսպանի իրական դեմքը: Նման մտածողության տեր մարդիկ իրավունք չունեն ներկայացնելու մեր պետությունն ու ազգը»,- ըստ «asparez»-ի՝ ասել է ցույցի մասնակից քաղաքացիներից Ալիսա Մովսեսյանը: Այս կապակցությամբ armtimes.com-ը մեկնաբանություն է խնդրել Նիդերլանդներում ՀՀ դեսպանից: Ձյունիկ Աղաջանյանն առաջարկեց հարցերն ուղղել գրավոր: Ստորեւ ներկայացնում ենք մեր գրավոր հարցերին Աղաջանյանի պատասխանները. – Տիկին դեսպան, ըստ «asparez» պարբերականի՝ Ձեզ դուր չեն եկել հոլանդահայերի խաղաղ հավաքները՝ կապված Հայաստանում հուլիսի 29-ից հետո տեղի ունեցած դեպքերի հետ: Տարբեր քաղաքացիներ ասել են, որ Դուք սպառնալիքներ եք հնչեցրել ցույցի մասնակիցներին, ելույթ ունեցողներին առանձին-առանձին կանչել եւ հրահանգել եք դադարեցնել  ցույցերը: Արդյո՞ք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը եւ եթե այո, ապա ո՞րն է Ձեր նման դիրքորոշման պատճառը: – Ներկայացված տեղեկատվությունը խեղաթյուրված է, եւ մեծամասամբ՝ իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում: Բավարար է միայն նշել, որ խնդրո առարկա հանդիսացող ցույցը տեղի է ունեցել կիրակի՝ հուլիսի 31-ին, երբ ՀՀ դեսպանությունը, որն, ի դեպ, գտնվում է Հաագայում, փակ էր: Ցույցն արտնոված չի եղել, հետեւաբար դեսպանությունը Նիդերլանդների ոստիկանության կողմից չէր կարող տեղեկացված լինել դրա անցկացման մասին: Ավելին, ես այդ օրը, լինելով արձակուրդում, գտնվել եմ երկրից դուրս, հետեւաբար չէի կարող որեւէ մեկին կանչել եւ ինչ-որ բան հորդորել, առավել եւս՝ հրահանգել: Ինչ վերաբերում է սպառնալիքներին կամ ինձ վերագրվող այլ խոսքերին, ապա նման վարվելակերպը կամ խոսելաոճն ինձ բնորոշ չեն: – Չե՞ք կարծում, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն արտահայտել որեւէ երեւույթի նկատմամբ՝ ընդհուպ նաեւ բողոքի ցույցի մասնակցել: – Խոսքի ազատությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը մարդու անքակտելի իրավունքներ են: Այնուհանդերձ, համաձայն Նիդերլանդներում գործող կարգի՝ ցույց անցկացնելու համար պետք է նախապես թույլտվություն ստանալ իշխանություններից, որի ժամանակ պարզաբանվում են ցուցարարների իրավունքները եւ պարտականությունները: Ըստ Դիվանագիտական ծառայության մասին կոնվենցիայի՝ բոլոր դեսպանությունները, այդ թվում նաեւ՝ Հայաստանի դեսպանության շենքը, անձեռնմխելի են, եւ վերջինիս անվտանգության ապահովումը մտնում է դեսպանի պարտականությունների մեջ: Հետագայում հնարավոր միջադեպերից խուսափելու նպատակով՝ ես, վերադառնալով Նիդերլանդներ, համապատասխան քննարկում եմ անցկացրել ոստիկանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ զրուցել ցույցի կազմակերպիչներից մեկի հետ: – Ըստ հոլանդահայերի կողմից տարածված տեղեկատվության՝ դուք «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ եք անվանել եւ ասել եք, որ «դրանց պետք է սատկացնեին»: Ինչպե՞ս կբացատրեք այսպիսի դիրքորոշումը: Տեղյա՞կ եք «Սասնա ծռեր» խմբի պահանջների, նրանց գործողությունների բնույթի մասին: Գիտե՞ք, թե իրականում ինչն է նրանց դրդել նման քայլի: -Եվս մեկ անգամ շեշտեմ, որ նման խոսելաոճն ինձ բնորոշ չէ: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա նշեմ, որ միշտ ուշադրությամբ հետեւում ենք մեր երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումներին: Գտնում եմ, որ նրանց մտադրությունների մասին ես իրավազոր չեմ խոսելու: Այդ մասին կարող են արտահայտվել իրենք, կամ իրենց իրավական ներկայացուցիչները: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am