Ինչից է կախված ԼՂ հակամարտության կարգավորումն՝ ըստ Ուորլիքի
РИА Новости գործակալությունը, հղում տալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կատարած հայտարարությանը, նշում է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից։«Կարևոր է այն, որ նախագահները նորից հաստատել են խաղաղ լուծմանը հավատարիմ մնալու պատրաստակամությունը՝ շփման գծում հարաբերական կայունության պահպանմամբ։ Մենք պահպանում ենք լավատեսությունը և հավատում ենք, որ այս տարի համանախագահները բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությամբ կշարունակեն իրենց աշխատանքը հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց գրանցելու հարցում»,-հայտարարել է Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կայացած հանդիպումներն «ազդակ են հաղորդել հակամարտության ընդարձակ կարգավորման մասին բանակցային գործընթացին»:
